Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՖՖ փոխնախագահի մեկնաբանությունը CNN-ին Մխիթարյանի` Բաքու չմեկնելու վերաբերյալ

27.05.2019, 12:35

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել:

ՀՖՖ փոխնախագահի մեկնաբանությունը CNN-ին Մխիթարյանի` Բաքու չմեկնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել` մեկնաբանելով Հայաստանի Ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու փաստը, հայտնում է armsport.am-ը:

«Արսենալը» մայիսի 29-ին Բաքվում կմրցի «Չելսիի» հետ` Եվրոպա լիգայի եզրափակչում.

«Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», և ոչ Հայաստանի հավաքականը: ՀՖՖ-ն իհարկե հետևում էր իրավիճակին: Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբն ու ֆուտբոլիստը ու մենք հավատում ենք, որ այս իրավիճակում դա լավագույն որոշումն էր», - ասել է Մելիքբեկյանը:

Նա նշել է նաև, որ ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: «Ըստ մեր լուրերի, Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են, 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղի հերոսներից մեկն էր, պարզել էր հայկական դրոշը», - ասել է նա:

Նա նշել է նաև, որ եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը պարզելու հարցում:

«Մենք մի շարք մտահոգություններ ունենք, ու դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել բրիտանահայ երկրպագուներին: Սա հիասթափեցնող է: Հայաստանում, իհարկե, շատ երկրպագուներ կան, ովքեր «Արսենալին» երկրպագում էին դեռ նախքան Մխիթարյանի` այդ ակումբ տեղափոխվելը, ու նրանք ևս չեն կարող մեկնել Բաքու` ներկա գտնվելու եզրափակիչ խաղին», - նշել է Արմեն Մելիքբեկյանը:

Ըստ նրա, շատ վատ է, որ մարզիկը պետք է ընտրություն կատարի մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա արդար չէ:

«Մենք նախապես հավատո՞ւմ էինք, որ նա չի մեկնելու. ոչ: Մենք պարզապես հարգում ենք ֆուտբոլիստի որոշումն ու աջակցում ենք նրան»,- մասնավորապես ասել է Արմեն Մելիքբեկյանը:-0-