Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Միշել Տեր–Զաքարյանը հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը «Նանտի» հետ գործող պայմանագրի պատճառով. ՀՖՖ ղեկավար

30.10.2013, 15:40
«Նանտի» գլխավոր մարզիչ, ծագումով հայ Միշել Տեր–Զաքարյանը հրաժարվել է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագրի պատճառով, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։
Միշել Տեր–Զաքարյանը հրաժարվել է գլխավորել Հայաստանի հավաքականը «Նանտի» հետ գործող պայմանագրի պատճառով. ՀՖՖ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Նանտի» գլխավոր մարզիչ, ծագումով հայ Միշել Տեր–Զաքարյանը հրաժարվել է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագրի պատճառով, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։

Հայաստանի հավաքականը չորս տարի գլխավորած Վարդան Մինասյանի հետ պայմանագիրը լրանում է 2013 թվականի հոկտեմբերի 31–ին։ Այս պահին ՀՖՖ–ն հայկական թիմի համար նոր մարզիչ է փնտրում։

«Նախևառաջ, ես բանակցություններ սկսեցի հենց Միշել Տեր–Զաքարյանի հետ, և սրտանց ցանկանում էի, որ հենց նա գլխավորեր Հայաստանի հավաքականը, բայց նա հրաժարվեց։ Նա գործող պայմանագիր ունի իր ակումբի հետ, և բանակցություններ շարունակելն անիմաստ է »,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա, Տեր–Զաքարյանը շատ տաղանդավոր մասնագետ է, և նա հույս ունի, որ «Նանտի» մարզիչը մի օր կգլխավորի հայկական հավաքականը։

Հոկտեմբերի 21–ին Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ լքում է գլխավոր մարզչի պաշտոնը։ Հաջորդ օրը Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները նամակ հղեցին Մինասյանին` հրաժարականի որոշումը վերանայելու վերաբերյալ։ -0-