Նիկիտա Սիմոնյան. Մովսիսյանի տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն էր, թե' իր, թե' «Սպարտակի» համար
18.01.2016,
20:11
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վարձավճարով տեղափոխությունն ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյք» ամենաօպտիմալ տարբերական է, և' մոսկովյան «Սպարտակի», և' հենց ֆուտբոլիստի համար:
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վարձավճարով տեղափոխությունն ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյք» ամենաօպտիմալ տարբերական է, և' մոսկովյան «Սպարտակի», և' հենց ֆուտբոլիստի համար, "Р-Спорт" գործակալությանը հայտնել է Ֆուտբոլի ռուսական միության նախկին նախագահ, «կարմիր-սպիտակ» վետերան Նիկիտա Սիմոնյանը:
Ուրբաթ «Սպարտակը» հայտարարել էր, որ Յուրա Մովսիսյանը հանդես կգա «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի կազմում` վարձավճարային տեղափոխման կարգով մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը, միաժամանակ «Սպարտակը» ամերիկյան ակումբից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 28-ամյա հարձակվողին հետգնման իրավունք կունենա: Մովսիսյանն այս ակումբի կազմում խաղացել է 2007-2009 թվականներին:
«Ինչպես է Յուրա Մովսիսյանը սկսել և ինչպես է ավարտում` երկու հսկայական տարբերություններ են: Ձեր եղբայրը (լրագրողներ) օգնեց դրան: Առաջին իսկ խաղում, երբ նա երեք գնդակ խփեց, դրանից սկսվեց... Ընդհանրապես, այդ որոշումը օպտիմալ է բոլոր կողմերի համար: Վերջին խաղում Մովսիսյանը խաղաց 30 րոպե, որից 5 րոպեն էր ակտիվ»:
«Ես կարծում եմ, ակնհայտ է սեփական անձի նկատմամբ պահանջկոտության նվազումը: Պատճառն առաջին հերթին պետք է իր մեջ փնտրի: Միաժամանակ, ես կարծում եմ, որ «Սպարտակին» հարձակվող է պետք` նրանք միշտ պետք են»,-ասել է Նիկիտա Սիմոնյանը:-0-