Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ռաֆայել Նազարյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել

23.10.2013, 13:08
Երևանի «Փյունիկի» մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, հաղորդում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը։
Ռաֆայել Նազարյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Փյունիկի» մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, հաղորդում է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքը։ 

Երկուշաբթի Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակ են հղել Մինասյանին` խնդրելով վերանայել մարզչի պաշտոնից հեռանալու մասին որոշումը։ 

Ռաֆայել Նազարյանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, երեքշաբթի փոխարինել է Երևանի «Արարատ» ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

Նազարյանը վերջերս սուր քննադատություն է ենթարկվում երկրպագուների և մասնագետների կողմից երիտասարդական հավաքականի անհաջող հանդիպումների կապակցությամբ։–0–