Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ալենիչև. Օզբիլիսը հեռանում է «Սպարտակից»

18.01.2016, 20:25
Մոսկովյան «Սպարտակի»  գլխավոր մարզիչ Դիմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցանկություն է հայտնել ակումբից հեռանալու մասին:
Ալենիչև. Օզբիլիսը հեռանում է «Սպարտակից»
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Մոսկովյան «Սպարտակի»  գլխավոր մարզիչ Դիմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցանկություն է հայտնել ակումբից հեռանալու մասին:

«Այո, խաղերում Արազի փորձառությունը փոքր է, վնասվածքից հետո ոչ մի կերպ չի կարողանում վերականգնել խաղային ռիթմը: Ինքը` ֆուտբոլիսը ցանկություն է հայտնել թիմը փոխելու վերաբերյալ, և մենք համարում ենք, որ այլ ակումբում նա կարող է ավելի հաճախ խաղալ, ստանալ լրացուցիչ փորձառություն»,-championat.com-ն փոխանցում է Ալենիչևի խոսքերը:

Օզբիլիսը «Սպարտակում» է 2013 թվականից:-0-