Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՖԻՖԱ–ն կհայտարարի Բլատերի և Պլատինիի երկարատև որակազրկման մասին

17.11.2015, 15:36
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Էթիկայի անկախ կոմիտեն մինչև 2015 թ.–ի վերջ կարող է որոշում ընդունել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերի և կազմակերպության փոխնախագահ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիի երկարատև որակազրկման մասին, գրում է newsarmenia.am-ը հղում անելով ՏԱՍՍ-ին։
ՖԻՖԱ–ն կհայտարարի Բլատերի և Պլատինիի երկարատև որակազրկման մասին
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Էթիկայի անկախ կոմիտեն մինչև 2015 թ.–ի վերջ կարող է որոշում ընդունել ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերի և կազմակերպության փոխնախագահ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինիի երկարատև որակազրկման մասին, գրում է newsarmenia.am-ը հղում անելով ՏԱՍՍ-ին։

Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ–ի էթիկայի կոմիտեն հայտարարել է, որ 90 օրով հեռացնում է կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից։ ՖԻՖԱ–ի նախագահին կասկածում են, որ նա ՖԻՖԱ–ի միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ է վճարել Պլատինիին։ Ե՛վ Պլատինին, և՛ Բլատերը բողոքարկել են որոշումը ՖԻՖԱ–ի վճռաբեկ կոմիտեում։

Պորտալի երկու աղբյուրների տվյալներով` մինչև դեկտեմբերի 25–ին Էթիկայի կոմիտեի անդամները մտադիր են վճիռ կայացնել Բլատերի և Պլատինիի երկարատև, առնվազն հնգամյա որակազրման մասին։

Բլատերը մայիսի 29–ին կայացած կազմակերպության կոնգրեսի ժամանակ վերընտրվել էր ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնում, սակայն չորս օր հետո հայտարարել էր իր հրաժարականի մասին` կոռուպցիոն սկանդալների ֆոնին։ Կազմակերպության նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թ.–ի փետրվարի 26–ին, իսկ մինչ այդ նախագահի պարտականությունները պետք է կատարեր Բլատերը, սակայն շվեյցարացու պաշտոնից հեռացնելու կապակցությամբ այս պահին ՖԻՖԱ–ի նախագահի պաշտոնակատարը կազմակերպության փոխնախագահ Իսսա Խայաթուն է։

ՖԻՖԱ–ի գործկոմը չի քննարկի Պլատինիի թեկնածությունը մինչև չհանվեն բոլոր պատժամիջոցները։–0–