Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

28.04.2015, 14:51
Երևանի «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 Համապատասխան որոշումը երեքշաբթի ընդունել է ՀՖՖ Ռուբեն Հայրապետյանը։ Այս պահին Հովսեփյանը մարզում է նաև Երևանի «Փյունիկը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը։

43–ամյա Սարգիս Հովսեփյանը հայկական հավաքականի լեգենդար կապիտանն է։ Ազգային թիմի կազմում անցկացրել է 132 խաղ` հայ ֆուտբոլիստների շրջանում բացարձակ ռեկորդ սահմանելով։

Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը:

Հայաստանի հավաքականն է ներկայացրել 1992-2012 թվականներին։ 1998-2012 թվականներին խաղացել է «Զենիթում»։

Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի քառակի գավաթակիր, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ նվաճել է Ռուսաստանի գավաթ 1998-1999 թվականների խաղաշրջանում։ Ռուսաստանի 2003 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։ -0-