Ռուսաստանում գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի Շավարշ Քոչարյանի սխրանքի մասին
07.02.2014,
16:35
Ռուսական Logos Film Company կինոընկերությունը «20 կյանք» վերնագրով ֆիլմ կնկարահանի` ստորջրյա լողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Քոչարյանի մասին, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական Logos Film Company կինոընկերությունը «20 կյանք» վերնագրով ֆիլմ կնկարահանի` ստորջրյա լողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Քոչարյանի մասին, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։
«Սա անհավանական պատմություն է մարդկային ոգու մասին, որն ի վիճակի է անել անհնարինը։ Պատմություն` ուժեղ մարդու, ակամա հերոսի մասին, ով երկրորդ կյանք է նվիրել երկու տասնյակ մարդկանց, ում համար արիության և խիզախության համար գլխավոր պարգևը դառնում է փրկած մարդկանց և սեփական կյանքը», – նշվում է կայքում։
Ֆիլմի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան։
Շավարշ Կարապետյանը ԽՍՀՄ յոթակի չեմպիոն է, նա նվաճել է ԽՍՀՄ գավաթը 15 անգամ, 11 անգամ աշխարհի ռեկորդ է սահմանել, աշխարհի տասնյոթակի չեմպիոն է, Եվրոպայի տասներեքակի չեմպիոն։ Ստորջրյա լողի ռուսական ակադեմիայի պատվավոր նախագահն է։
Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին դարձել էր արտակարգ պատահարի իրական դերակատարը. նա 10 մետր խորության մեջ կոտրել էր Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ապակին և օգնել ավելի քան 20 ուղևորներին դուրս գալ ափ։
1980–ականներին Կարապետյանը հեռացել է սպորտից։ 1991 թ.–ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ զբաղվել է բիզնեսով։ Հիմնադրել է «Շավարշ Կարապետյանի բարեգործական հիմնադրամը», որի նպատակն է աջակցել Ռուսաստանում ստորջրյա սպորտի զարգացմանը։ 2010 թ.–ին Կարապետյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 24–ի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ –0–