Աբրահամ. Իմ նպատակն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելն է, հակառակ դեպքում, ես կհեռանամ բռնցքամարտից
24.08.2013,
12:34
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին նամիբիացի Վիլբեֆորս Շիխեպոյի հետ կշռման ընթացակարգ անցավ, հայտնում է Աբրահամի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին նամիբիացի Վիլբեֆորս Շիխեպոյի հետ կշռման ընթացակարգ անցավ, հայտնում է Աբրահամի մամուլի ծառայությունը։
Հայ բռնցքամարտիկը կշռում է 76.2 կգ, իսկ նրա հակառակորդը` 74.8 կգ։
Ավելի վաղ Աբրահամը հայտարարել էր, որ լավ է պատրաստվել առաջիկա մարտին, և նրա նպատակն աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելն է, հակառակ դեպքում խոսատցել է հեռանալ բռնցքամարտից։ «Ես պետք է հաղթեմ և վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ռոբերտ Շտիգլիցի հետ երրորդ մենամարտն այն է, ինչ ինձնիս սպասում են իմ երկրպագուները»,– նշեց բռնքամարտիկը։
«Սև Մամբա» անունով հայտնի 30–ամյա Շիխեպոյի հետ մենամարտը կկայանա Շվերինում` օգոստոսի 24–ին։ Ուղիղ եթերում մենամարտը կցուցադրեն ARD գերմանական ալիքն ու Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը։
Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով երկրորդ թեթև քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ–մենամարտում ստացած վնասվածքի պատճառով։ Մենամարտն անցկացվել էր Մագդեբուրգում` մարտի 23–ին։ Երկրորդ ռաունսում Աբրահամը վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջությամբ փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշում կայացրեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին։
Աբրահամն աշխարհի չեմպիոն է դարձել WBO վարկածով երկրորդ միջին քաշում` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնի գոտին խլելով Շտիգլիցից, և տիտղոսը դեկտեմբերին պաշտպանել է ֆրանսիացի Մեհդի Բուադլոյի հետ մենամարտում։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսն է կրել IBF վարկածով միջին քաշում 2005-2009 թվականներին։ 2012 թվականին ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ըստ "Boxsport" ամսագրի։ -0-