Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավարը

26.03.2015, 15:01
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալանի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանացի մրցավարը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալանի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում:

Բորբալանի օգնականները կլինեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը: Չորրորդ պաշտոնյան է Խորխե Կանելո Պրիետոն, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կառլոս Կլոս Գոմեսը և Պեդրո Պերես Մոնտերոն:

Դավիդ Ֆերնանդես Բորբալանը 2011թ.–ին սպասարկել է Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ»-«Միկա» եզրափակիչը:

Հայկական թիմը նույն նախընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ։ Խմբի առաջատարն է Դանիայի հավաքականը` յոթ միավորով։ Պորտուգալիայի հավաքականն ունի 6 միավոր, Ալբանիայի հավաքականը` չորս միավոր։ Հայաստանի և Սերբիայի հավաքականները երեք հանդիպումից հետո ունեն մեկական միավոր։-0-