«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է Հայաստանի հավաքականի երկրպագուների շարժմանը
30.05.2012,
17:29
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) և «Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ն (First Armenian Front, FAF) հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը՝ Beeline) և «Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների շարժում ՀԿ-ն (First Armenian Front, FAF) հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում ընկերությունը կաջակցի կազմակերպության կողմից իրականացվող միջոցառումներին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏել» ընկերությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր` աջակցելով կրթությանը, բարձր տեխնոլոգիաների ներդրմանը, ստեղծարարությանը, սպորտին և ազգային արժեքների պահպանմանը: Համոզված եմ, որ ազգային հավաքականի հավատարիմ երկրպագուներն այն մարդիկ են, ովքեր ցավում են ոչ միայն թիմի, այլև իրենց երկրի համար: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք սատարել FAF շարժմանը, որը միավորում է տարբեր մարդկանց և ձևավորում երկրպագելու մշակույթ: Հուսով ենք, որ մեր աջակցությամբ այդ շարժումն ավելի մասշտաբային կդառնա», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Առաջին անգամ հայաստանյան ֆուտբոլի երկրպագման պատմության մեջ տեղի է ունենում խոշոր ընկերության և մեր ազգային հավաքականների երկրպագուների ակումբի` ՖԱՖ-ի, միջև համագործակցություն: «Առաջին Հայկական Ճակատ» երկրպագուների ակումբի անունից շնորհակալություն եմ հայտնում «ԱրմենՏել» ընկերությանը մեր նախաձեռնություններին սատարելու և մեր երկրի ազգային հավաքականի երկրպագուներին աջակցելու համար», - ասաց FAF հիմնադիր անդամ, կազմակերպության ղեկավար Խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը:
«Առաջին Հայկական Ճակատ» ֆան-ակումբը հիմնադրվել է 2007 թ. և միավորում է երկրպագուներին Հայաստանից և Սփյուռքից:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-