Արսեն Ջուլֆալակյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է դարձել
12.09.2014,
18:50
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը «ոսկի» է շահել Տաշքենդում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ՝ վճռորոշ մենամարտում 4:0 հաշվով պարտության մատնելով խորվաթ ըմբիշ Նևեն Ջուգային:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը «ոսկի» է շահել Տաշքենդում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ՝ վճռորոշ մենամարտում 4:0 հաշվով պարտության մատնելով խորվաթ ըմբիշ Նևեն Ջուգային:
Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը 9:0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել ադրբեջանցի ըմբիշ Էլվին Մուրսալիևին: Այնուհետև Ջուլֆալակյանը հաղթել է ավստրիացի ըմբիշ Ֆլորիան Մարչլին, մեքսիկացի ըմբիշ Խուան Էսկոբարին և վրացի ըմբիշ Զուրաբի Դաթունաշվիլուն:
Արսեն Ջուլֆալակյանը հայտնի հայ ըմբիշ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին է: Ջուլֆալակյան կրտսերը Լոնդոնի Օլիմպիադայի և 2010 թ.-ին Մոսկվայում անցկացված աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: Արսեն Ջուլֆալակյանը 2009 թ.-ին Վիլնյուսում անցկացված Եվրոպայի առաջնության չեմպիոնն է, Եվրոպայի 2014 թ.-ի առաջնության (Վանտաա) արծաթե մեդալակիրը և Եվրոպայի 2012 թ.-ի առաջնության (Բելգրադ) բրոնզե մեդալակիրը: 2011 թ.-ին Ստամբուլում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը զբաղեցրել է երրորդ տեղը:-0-