Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում մալթացիները Հայաստանից միավորներ կորզելու մտադրություն ունեն. Գեդին

06.06.2013, 11:32
Մալթայի հավաքականն ամեն ինչ կանի, որպեսզի միավորներ կորզի հայկական թիմից 2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում, հինգշաբթի խաղից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մալթացիների մարզիչ Պիետրո Գեդինը։
Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում մալթացիները Հայաստանից միավորներ կորզելու մտադրություն ունեն. Գեդին
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Մալթայի հավաքականն ամեն ինչ կանի, որպեսզի միավորներ կորզի հայկական թիմից 2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում, հինգշաբթի խաղից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մալթացիների մարզիչ Պիետրո Գեդինը։

Հանդիպումը տեղի կունենա հունիսի 7–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

«Մենք Երևան ենք եկել ոչ որպես զբոսաշրջիկներ, և եթե մեզ հաջողվի գոնե մեկ միավոր վաստակել, մենք շատ գոհ կլինենք»,– ասաց Գեդինը։

Ըստ նրա, Մալթայի հավաքականը պայքարում է բոլոր խաղերում և միշտ ձգտում է հաղթանակի։ «Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, թե մենք երեք միավոր ենք նվիրում մրցակցին»,– ասաց մալթացիների գլխավոր մարզիչը։

Ըստ նրա, հայկական թիմը խմբում ուժեղագույններից մեկն է։ «Հայաստանը հաջող էր սկսել խմբային փուլը, սակայն հաջորդեցին անհաջողությունները։ Հայկական թիմում հինգ-վեց գերազանց ֆուտբոլիստներ կան, ովքեր բարձրորակ ակումբներում են խաղում։ Մենք վախենում ենք հայկական թիմի ցանկացած խաղացողից»,– ասաց Գեդինը։

Նա տեղեկացրեց նաև, որ խաղից առաջ մալթացիները որոշակի խնդիրների են բախվել. Երևան չեն կարողացել ժամանել չորս լեգեոներներ։ «Շատ ափսոս, որ նրանք չկան, սակայն մեր հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել նրանց»,– ասաց մարզիչը։

Տվյալ պահին Մալթայի հավաքականը բաց մարզումներ է անցկացնում, ֆոտոռեպորտաժը շուտով կհրապարակվի «Նովոստի–Արմենիա» գործակալության` ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի հավաքականը սեփական դաշտում խաղ կանցկացնի մալթացիների հետ հունիսի 7–ին, և արտագնա խաղ դանիացիների հետ` հունիսի 11–ին։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը նույն խմբում է իտալացիների, բուլղարացիների, չեխերի, դանիացիների և մալթացիների հետ։ Առայժմ առաջատար է Իտալիայի հավաքականը` տասներեք միավոր հինգ խաղում, հետո բուլղարացիներն են` տասը միավոր վեց խաղերում, չեխերը` ութ միավոր հինգ խաղերում, դանիացիները` վեց միավոր հինգ հանդիպման արդյունքում։ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է նախավերջին տեղը` հավաքելով երեք միավոր չորս խաղում։ Մալթայի հավաքականը հինգ խաղի արդյունքում զրոյական արդյունք ունի։ -0-