Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Ավտո Գելլրի» ընկերության աջակցությամբ Սևանի ափին անցկացվեց Sevan EV Rally 2025-ը

25.07.2025, 19:37
Հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ի շրջանակում անցկացվեց «Sevan EV Rally 2025» մրցաշարը՝ տարածաշրջանի առաջին և ամենամասշտաբային էլեկտրամոբիլային մրցույթը։ Այս տարվա մրցաշարի գլխավոր գործընկերն էր «Ավտո Գելլրի» ընկերությունը
«Ավտո Գելլրի» ընկերության աջակցությամբ Սևանի ափին անցկացվեց Sevan EV Rally 2025-ը

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ի շրջանակում անցկացվեց «Sevan EV Rally 2025» մրցաշարը՝ տարածաշրջանի առաջին և ամենամասշտաբային էլեկտրամոբիլային մրցույթը։ Այս տարվա մրցաշարի գլխավոր գործընկերն էր «Ավտո Գելլրի» ընկերությունը:

Մրցույթի նպատակն է խթանել էլեկտրամոբիլների օգտագործումը Հայաստանում՝ միաժամանակ բարձրացնելով հանրության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս տարվա միջոցառման շրջանակում մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին Սևանա լճի՝ որպես ազգային արժեքի պահպանությանն ու դրա նկատմամբ առավել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։

«Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ որպես Sevan EV Rally 2025-ի գլխավոր գործընկեր։ Սա ոչ միայն մրցույթ է, այլ հարթակ՝ ցուցադրելու, թե ինչպիսին է շարժման ապագան։ Էլեկտրամոբիլները պարզապես նորաձև միտում չեն․ դրանք կարևոր ներդրում են մաքուր շրջակա միջավայրի և երկրի էկոլոգիապես կայուն զարգացման մեջ», - նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Մրցաշարին մասնակցում էին ընկերություններ և անհատ վարորդներ՝ շուրջ 30 տարբեր բրենդների 4WD և 2WD քարշակման էլեկտրական մեքենաներով: «Ավտո Գելլրի»-ն հանդես էր գալիս իր կողմից ներկայացվող IM Motors և Saic Maxus ապրանքանիշների էլեկտրամոբիլներով:

Sevan EV Rally 2025-ի քարշակվող 4WD դասում «Ավտո Գելլրի»-ի թիմը, հանդես գալով IM L7 մոդելով, գրավեց առաջին տեղը և դարձավ մրցույթի հաղթող:

«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023թ.-ին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։