Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«Բարսելոնան» մտադիր է 25 մլն եվրո առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

21.03.2013, 12:01
Կատալոնիայի «Բարսելոնան» պատրաստվում է այս ամռանը ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է շվեյցարական  Gerüchte Ticker ինտերնետ–պորտալը։
«Բարսելոնան» մտադիր է 25 մլն եվրո առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կատալոնիայի «Բարսելոնան» պատրաստվում է այս ամռանը ձեռք բերել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է շվեյցարական  Gerüchte Ticker ինտերնետ–պորտալը։

Պորտալի տեղեկության համաձայն, կատալոնացիները մտադիր են լրջորեն ուժեղացնել թիմի գրոհային գիծը, և երկու գլխավոր առաջնահերթություններ են Բրազիլիայի հավաքականի ու «Սանտոսի» ռմբարկու Նեյմարը, ինչպես նաև Մխիթարյանը։

Նրանք պետք է փոխարինեն Դավիդ Վիլյեին և Ալեքսիս Սանչեսին։

Մխիթարյանի համար, ում պայմանագիրը «Շախտյորի» հետ գործում է մինչև 2015 թվականը, «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է առաջարկել 25 մլն եվրո։

Ինքը Մխիթարյանը նախօրեին հայտարարել է «Շախտյորը» լքելու ու եվրոպական սուպերակումբներից մեկն անցնելու մտադրության մասին։ -0-