Բուքմեքերները համոզված են, որ Հայաստան–Լյուքսեմբուրգ խաղում հայերն են հաղթելու
05.02.2013,
11:56
Բուքմեքերական համաշխարհային գրասենյակները համոզված են, որ Հայաստան–Լյուքսեմբուրգ ընկերական խաղում հայերն են հաղթելու։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բուքմեքերական համաշխարհային գրասենյակները համոզված են, որ Հայաստան–Լյուքսեմբուրգ ընկերական խաղում հայերն են հաղթելու։
Williamhill բուքմեքերական գրասենյակը Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույք է ընդունում 1,53, ոչ-ոքիի համար 3,8, իսկ Լյուքսեմբուրգի հաղթանակի համար 6,5 գործակցով: «Bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակների փորձագետները հայկական հավաքականի հաղթանակը գնահատել են 1,53 գործակից, իսկ պարտությունը՝ 6,25: Ոչ-ոքին նույնպես գնահատվում է 3,9 գործակից:
Հայ ֆուտբոլիստների հաղթանակի հարցում համոզված են ռուսական «Մարաֆոնն» ու հայկական «Վիվարոն»։ Մարաֆոնը Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատում է 1.49, ոչ–ոքին` 4.33, իսկ Լյուքսեմբուրգի հաղթանակը 7.2 գործակից։ «Վիվարոն» գնահատում է Հայաստանի հաղթանակը 1.48, ոչ–ոքին` 3.8, պարտությունը` 7 գործակից։
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ընկերական հանդիպումը կկայանա երեքշաբթի 22։45–ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում` «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում։-0-