Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բորուսիան» կխաղա «Զենիթի» հետ

16.12.2013, 16:38
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կխաղա պետերբուրգյան «Զենիթի» հետ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բորուսիան» կխաղա «Զենիթի» հետ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կխաղա պետերբուրգյան «Զենիթի» հետ։

1/8 եզրափակիչ փուլի խաղարկությունը կայացել է երկուշաբթի Շվեյցարիայի Նիոն քաղաքում։

Առաջին խաղը կանցկացվի փետրվարի 18/19–ին կամ 25/26–ին Սանկտ Պետերբուրգում, պատասխան հանդիպումը` մարտի 11/12–ին կամ 18/19–ին Գերմանիայում։

«Զենիթը» Չեմպիոնների լիգայի նորագույն պատմության մեջ առաջին ակումբն է, որին հաջողվել է խմբից դուրս գալ 6 միավորով։–0–