Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը իջել է 75-րդ հորիզոնականը

23.10.2014, 13:57
ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը իջել է 23 հորիզոնականով՝ զբաղեցնելով 75-րդ տեղը, հաղորդվում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում:
ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը իջել է 75-րդ հորիզոնականը
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշում Հայաստանը իջել է 23 հորիզոնականով՝ զբաղեցնելով 75-րդ տեղը, հաղորդվում է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Պորտուգալիա՝ 9-րդ հորիզոնական, Դանիա՝ 32, Սերբիա՝ 46, Ալբանիա՝ 48:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2006 թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի հետ կայացած հանդիպումն ավարտել է ոչ-ոքի հաշվով (1:1), իսկ հոկտեմբերի 14-ին սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում: Սեպտեմբերի
7-ին ընտրական փուլի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 2:1 հաշվով զիջել են դանիացիներին:

Խմբում առաջատար դիրքում են Ալբանիայի և Դանիայի հավաքականները, որոնք վաստակել են չորսական միավոր, պորտուգալացիները վաստակել են երեք միավոր: Ընդ որում դանիացիներն անցկացրել են երեք հանդիպում, իսկ ալբանացիներն ու պորտուգալացիները՝ երկուական: Մեկական միավոր ունեն Սերբիայի և Հայաստանի հավաքականները, սակայն սերբերը անցկացրել են մեկ հանդիպում, իսկ Հայաստանի հավաքականը՝ երկու:

ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակը հոկտեմբերի 23-ի դրությամբ՝

1.    Գերմանիա – 1669 միավոր,
2.    Արգենտինա – 1565,
3.    Կոլումբիա – 1420,
4.    Բելգիա – 1388,
5.    Նիդեռլանդներ – 1375,
6.    Բրազիլիա – 1307,
7.    Ֆրանսիա – 1191,
8.    Ուրուգվայ – 1184,
9.    Պորտուգալիա- 1175,
10.    Իսպանիա – 1119:

Վարկանիշը սկսել է կազմվել 1993 թ.-ից, միավորների թիվը հաշվարկվում է՝ ելնելով չորս տարում ազգային հավաքականների գրանցած արդյունքներից: Վարկանիշի հաջորդ թարմացումը նախատեսված է նոյեմբերի 27-ին:-0-