Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն օգոստոսին ընկերական հանդիպում կունենա ալբանացիների հետ

12.04.2013, 17:41
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն օգոստոսի 14–ին ընկերական հանդիպում կանցկացնի ալբանացիների հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն օգոստոսին ընկերական հանդիպում կունենա ալբանացիների հետ
ԵՐԵՎԱՆ,  12 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն օգոստոսի 14–ին ընկերական հանդիպում կանցկացնի ալբանացիների հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ինչպես տեղեկացրեցին ՀՖՖ հավաքական թիմերի բաժնից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Ալբանիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ՝ երկու երկրների ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում Ալբանիայի հավաքականը զբաղեցնում է 48–րդ տեղը, իսկ Հայաստանի թիմը` 90–րդ։ –0–