Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ–ի վարկանիշում բարձրացրել է միանգամից ութ հորիզոնականով
10.04.2014,
13:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 750 միավորով ութ հորիզոնականով բարձրացել է հինգշաբթի հրապարակված ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 33–րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 750 միավորով ութ հորիզոնականով բարձրացել է հինգշաբթի հրապարակված ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 33–րդ տեղը։
Վարկանիշը հրապարակվել է հինգշաբթի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Ապրիլի 10–ի դրությամբ ՖԻՖԱ–ի վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Իսպանիա – 1460 միավոր
2. Գերմանիա – 1340,
3. Պորտուգալիա – 1245,
4. Կոլումբիա – 1186,
5. Ուրուգվայ – 1181,
6. Արգենտինա – 1174,
7. Բրազիլիա – 1174,
8. Շվեյցարիա – 1161,
9. Իտալիա – 1115,
10. Հունաստան – 1082։
Վարկանիշը ներդրվել է 1993 թ.–ին, միավորները հաշվարկվում են` ելնելով չորս տարվա ընթացքում ազգային հավաքականների ցուցադրած արդյունքներից։ Հաջորդ թարմացումը նախատեսված է մայիսի 8–ին։
Հայաստանի հավաքականը մայիսի 25–ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային հավաքականի հետ։ Բացի իրաքցիների հետ հանդիպումից, Հայաստանի հավաքականը մայիսի 31–ին Սիոնում ուժերը կչափի Ալժիրի հավաքականի հետ, իսկ մայիսի 6–ին Մայնցում` Գերմանիայի հավաքականի հետ։
Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո–2016–ի ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականը հայտնվել է ընտրական I խմբում, որի շրջանակներում ուժերը կչափի Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի հավաքականների հետ։–0–