Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայ ծանրորդները պատրաստվում են Հայաստանի և Եվրոպայի առաջնություններին

21.01.2016, 19:23
Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 9-17–ը Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում, հայտնում է ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։
Հայ ծանրորդները պատրաստվում են Հայաստանի և Եվրոպայի առաջնություններին

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայ ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 9-17–ը Նորվեգիայի Ֆյորդ քաղաքում, հայտնում է ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։


Հաղորդման մեջ նշվում է, որ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամները գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

«Այս հավաքին մասնակցում են մարզիկներ, ովքեր Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնորդներն են: Մինչ այդ, տղաները կմասնակցեն ևս մեկ հավաքի` Աբովյանում, որից հետո կկայանա Հայաստանի առաջնությանը»,– ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։

Նա ավելացրել է, որ դրանից հետո մարզիկները կվերադառնան Ծաղկաձոր` շարունակելու նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որին կմասնակցեն 8 ծանրորդ:

Մասնակիցների անունները հայտնի կդառնան Հայաստանի առաջնությունից հետո: Եվրոպայի առաջնության արդյունքների հիման վրա էլ կձևավորվի Ռիոյի Օլիմպիական խաղերին մեկնող մարզիկների կազմը։