Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի հավաքականն ամեն ինչ կանի սեփական հարկի տակ կայանալիք վերջին խաղում հաղթելու համար

08.10.2013, 10:06
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ` ԱԱ-2014–ի ընտրական փուլում Բուլղարիայի հավաքականի հետ սեփական հարկի տակ կայանալիք վերջին խաղում հաղթանակ տանելու համար, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Հայաստանի հավաքականն ամեն ինչ կանի սեփական հարկի տակ կայանալիք վերջին խաղում հաղթելու համար
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ` ԱԱ-2014–ի ընտրական փուլում Բուլղարիայի հավաքականի հետ սեփական հարկի տակ կայանալիք վերջին խաղում հաղթանակ տանելու համար, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հավաքականի և դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Մենք առայժմ տանը ոչ մի հաղթական չենք տարել։ Ունեցել ենք երեք հաղթանակ, և բոլորն էլ` արտագնա խաղերում, բայց կարծում եմ, որ լուրջ բան չկա, մենք դեռ ունենք Բուլղարիայի հետ խաղը, ու իմ կարծիքով` պետք է անենք ամեն ինչ այդ խաղը հաղթելու համար»,– երկուշաբթի ասաց նա լրագրողներին, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

Մխիթարյանն ավելացրեց նաև, որ Բուլղարիայի հավաքականը լավ թիմ է համարում, բայց ոչ ոքի չի առանձնացնում։

Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանն իր հերթին նշեց, որ թիմում որևէ խոսակցություն չկա սեփական հարկի տակ հաղթանակ չունենալու վերաբերյալ, և հավաքականի խաղացողները յուրաքանչյուր խաղի դուրս են գալիս հաղթելու նպատակով։

«Մենք դրական ակնկալիքներ ունենք խաղից և պետք է անենք ամեն ինչ, որ լրացնենք այդ բացն ու հաղթենք սեփական հարկի տակ անցկացվելիք վերջին խաղում մեր երկրպագուների ներկայությամբ»,– ասաց նա։

Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` տեղական ժամանակով ժամը 19։00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Ընտրական փուլի վերջին խաղն իտալացիների հետ թիմը կանցկացնի «Սան–Պաոլո» նեապոլիտանական մարզադաշտում հոկտեմբերի 15–ին։

Ութ խաղից հետո ընտրական В խմբի առաջատարներն իտալացիներն են` 20 միավորով։ Երկրորդ տեղում են բուլղարացիները 13 միավորով, երրորդում` դանիացիները` 12 միավորով։

Չեխիայի և Հայաստանի հավաքականներն ունեն իննական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում են մալթացիները։ -0-