Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարկիսովն ապաքինվել է թեթև վնասվածքից հետո. Մինասյան

11.10.2012, 19:23
Հայաստանի հավաքականի և Նիժգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն ամբողջովին ապաքինվել է թեթև վնասվածքից հետո, հինգշաբթի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում` Իտալիայի հավաքականի հետ կայանալիք վաղվա հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ընթացքում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարկիսովն ապաքինվել է թեթև վնասվածքից հետո. Մինասյան
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի և Նիժգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովն ամբողջովին ապաքինվել է թեթև վնասվածքից հետո, հինգշաբթի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում` Իտալիայի հավաքականի հետ կայանալիք վաղվա հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ընթացքում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Սարկիսովը թեթև վնասվածք էր ստացել երկուշաբթի` հավաքականի առաջին մարզման ժամանակ։
 
«Սարկիսովն ամբողջովին ապաքինվել է»,– ասաց Մինասյանը։

Առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի և Մարկոս Պիզելիի որակազրկման հետ լապված թիմի կորուստների մասին խսելիս Մինասյանը նշեց, որ դա մեծ կորուստ է, սակայն այն 21 ֆուտբոլիստները, որոնց նա հավաքական է կանչել, պատրաստ են առաջիկա հանդիպմանը և մարտական տրամադրություն ունեն։

Հայաստանը հայտնվել է ընտրական փուլի B խմբում:

Երկու խաղերից հետո Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները չորսական միավոր են հավաքել, հայկական թիմը` երեք միավոր:

Դանիացիներն ու չեխերը, որոնք ընդամենը մեկ հանդիպում են անցկացրել` մեկ միավոր են հավաքել: Մրցաշարային աղյուսակը զրոյական արդյունքով փակում է խմբի աութսայդեր Մալթայի հավաքականը:

Առաջին խաղին հայ ֆուտբոլիստները հաղթանակ տարան Մալթայի հավաքականի նկատմամբ` 1:0, իսկ բուլղարացիները ոչ-ոքի խաղացին իտալացիների հետ` 2:2 հաշվով: –0–