Հայաստանն իտալացիների հետ խաղալու է միայն հաղթելու ակնկալիքով. Սարկիսով
09.10.2012,
12:54
Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հայտարարեց, որ հայկական թիմն իտալացիների հետ միայն հաղթանակի համար է խաղալու։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հայտարարեց, որ հայկական թիմն իտալացիների հետ միայն հաղթանակի համար է խաղալու։
2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում խաղը կանցկացվի հոկտեմբերի 12–ին «Հրազդան» մարզադաշտում։
«Չեմ կարծում, թե բուքմեյքերների կարծիքն այդքան կարևոր է, մենք դուրս կգանք դաշտ և կխաղանք միայն հաղթանակի ակնկալիքով»,– հայ հարձակվողի խոսքերն է մեջբերում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ Ըստ նրա, հաղթանակի հնարավորություններ միշտ էլ կան։
«Բոլորս էլ գիտենք, որ Իտալիայի հավաքականը լավ թիմ է, այդ պատճառով շատ լուրջ ենք պատրաստվում և տրամադրվում։ Հույս ունեմ, որ խաղին հարյուրտոկոսանոց մարզավիճակում կմոտենանք»,– երկուշաբթի խաղից առաջ անցկացվող առաջին մարզումից հետո ասաց Սարկիսովը։
Նրա կարծիքով, իտալացիների նկատմամբ հաղթանակի կարևոր գործոնը կարգուկանոնն է։
«Մենք ոչ ոքից չենք վախենում, բայց զգուշանալ պետք է ցանկացած թիմից, այդ պատճառով պետք է միշտ դաշտ մտնել հարյուրտոկոսանոց տրամադրվածությամբ և կենտրոնացած»,– ավելացրեց Սարկիսովը։
Հայաստանն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ կխաղա 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում։
Առաջին երկու փուլերից հետո Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները հավաքել են չորսական միավոր, հայկական թիմն ունի երեք միավոր։ Միայն մեկ խաղ անցկացրած դանիացիներն ու չեխերը հավաքել են մեկական միավոր։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Մալթայի թիմը՝ զրո միավորով։
Առաջին երկու փուլերում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է մալթացիներին և նույն հաշվով Սոֆիայում պարտվել բուլղարացիներին։ -0-