Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մխիթարյանի տեղափոխման արժեքը կազմում է 27.5 մլն եվրո. «Շախտյորի» մամուլի ծառայություն

09.07.2013, 10:57
Հայաստանի հավաքականի խաղացող,  Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխված կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման արժեքը կազմել է 27.5 մլն եվրո, հայտնում է «Շախտյորի» մամուլի ծառայությունը։
Մխիթարյանի տեղափոխման արժեքը կազմում է 27.5 մլն եվրո. «Շախտյորի» մամուլի ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի խաղացող,  Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխված կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման արժեքը կազմել է 27.5 մլն եվրո, հայտնում է «Շախտյորի» մամուլի ծառայությունը։

«Դոնեցկի «Շախտյորը» և Դորտմունդի «Բորուսիան» հարթել են բոլոր անհրաժեշտ հարցերը Հենրիխ Մխիթարյանի` գերմանական ակումբ տեղափոխվելու հետ կապված։ Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմել է 27.5 միլիոն եվրո։ Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հենրիխին «Շախտյորում» անցկացրած ժամանակի համար և նրան հաջողություն է մաղթում»,– ասվում է «Շախտյորի» պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում։

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21–ին։ «Շախտյորում» խաղացել է 2010 թվականի օգոստոսի 30–ից։ Ուկրաինայի առաջնությունում անցկացրել է 72 խաղ, 38 գնդակ է խփել։ Նրա հաշվին կա ևս չորս գնդակ Ուկրաինայի Գավաթի տասնմեկ խաղերում և Եվրագավաթներում երկու գնդակ  (21 խաղ)։

«Շախտյորի» համար Մխիթարյանը խաղացել է 106 խաղ` խփելով 46 գնդակ։

Ուկրաինայի առաջնությունում 25 գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության նոր ռեկորդ սահմանեց և օգնեց «Շախտյորին» առաջնության հաղթող դառնալ։-0-