Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Մովսիսյանը հագել է Սպարտակի վերնաշապիկը

13.12.2012, 18:34
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ Սպարտակի վերնաշապիկով լուսանկարն է հայտնվել կարմ-ր-սպիտակների պաշտոնական կայքում:
Մովսիսյանը հագել  է Սպարտակի վերնաշապիկը
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ Սպարտակի վերնաշապիկով լուսանկարն է հայտնվել կարմ-ր-սպիտակների պաշտոնական կայքում:

«Այսօր իրականացվել են Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» անցնելու վերաբերյալ վերջին իրավաբանական հարցերը: 25-ամյա հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել մեր ակումբի հետ»,- ասվում է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մովսիսյանի առաջին ակումբն էր ամերիկյան «Կանզաս-Սիթի Ուզարդսը» (2006–2007; 28 խաղ, 5 գնդակ), երկրորդը՝ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» (2007–2009; 53 խաղ, 15 գնդակ): Այնուհետև նա հանդես է եկել դանիական «Ռանդերսում» (2010–2011; 30 խաղ, 12 գնդակ), որտեղից տեղափոխվել է «Կրասնոդար» (2011–2012; 50 խաղ, 23 գնդակ):  

Մովսիսյանը Ռուսաստանի ներկայիս առաջնության լավագույն ռմբարկումներից է՝ 13 խաղում նա 9 գնդակ է խփել:

Դեկտեմբերի 8-ին «Սպարտակն» ու «Կրասնոդարը» հայտարարել են այն մասին, որ սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի հավաքականի հարձակվողի տեղափոխման մասին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին պայմանագրի մանրամասները՝ 5 տարի 7,5 միլիոն եվրո տրանսֆերով: -0-