Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

07.10.2014, 16:57
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է անհատական ծրագրով մարզումները, հայտնում է ruhrnachrichten.de–ն։
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է անհատական ծրագրով մարզումները, հայտնում է ruhrnachrichten.de–ն։

Մխիթարյանը սեպտեմբերի կեսին Գերմանիայի առաջնությունում «Մայնցի» հետ խաղի ժամանակ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։ «Բորուսիան» այդ խաղում պարտվել էր 0։2 հաշվով։

Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է օգնել թիմակիցներին «Քյոլնի» հետ խաղում, որը կկայանա հոկտեմբերի 18–ին։

Գերմանիայի առաջնության 13–րդ տեղը զբաղեցնող «Բորուսիայի» լազարեթում են նաև պաշտպաններ Օլիվեր Կիրխը և Մարսել Շմելցերը, կիսապաշտպաններ Իլկայ Գյունդողանը, Նուրի Շախինը, Յակուբ Բլաշչիկովսկին և Մարկո Ռոյսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ -0-