Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Օլիմպիական մեդալների համար երեք հայ մարզիկներ կպայքարեն ուրբաթ

12.08.2016, 11:43
Ուրբաթ Ամառային օլիմպիական 31–րդ խաղերում մեդալների համար կպայքարեն երեք հայ մարզիկներ։
Օլիմպիական մեդալների համար երեք հայ մարզիկներ կպայքարեն ուրբաթ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Ամառային օլիմպիական 31–րդ խաղերում մեդալների համար կպայքարեն երեք հայ մարզիկներ։

Երևանի ժամանակով 19։30–ի սահմաններում ելույթ կունենա ծանրորդուհի Սոնա Պողոսյանը (75 կգ), իսկ գիշերը ժամը 2–ին` ծանրորդ Առաքել Միրզոյանը (85 կգ)։

Լողորդ Մոնիկա Վասիլյանը կփորձի հաջորդ փուլ անցնել 50 մետր հեռավորության ազատ ոճով մրցումներում։ Նրա պայքարը կսկսվի տեղական ժամանակով 20։14–ին։

Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում ներկայացնում են ռեկորդային թվով մասնակիցներ` 33 մարզիկ։ -0-