Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Օզբիլիսը կարող է խաղալ չեխերի հետ հանդիպման ժամանակ

25.03.2013, 13:52
Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ աշխարհի առաջնության ընտրական փուլում Չեխիայի հետ հանդիպման ժամանակ, հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։  
Օզբիլիսը կարող է խաղալ չեխերի հետ հանդիպման ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Կրասնոդարի «Կուբանի» հարձակվող կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ աշխարհի առաջնության ընտրական փուլում Չեխիայի հետ հանդիպման ժամանակ, հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։  

«Դուք բոլորդ էլ գիտեք, որ նա քիչ ժամանակ ուներ վերականգնման համար, և ընդամենը մի քանի մարզման է մասնակցել, և մենք ամեն դեպքում ռիսկի չենք դիմի», - հայտարարեց նա լրագրողներին երկուշաբթի։  

Օզբիլիսը վնասվածք է ստացել Ռուսաստանի պրեմիեր լիգայում «Կուբանի» վերջին խաղերից մեկի ժամանակ, և ի սկզբանե ենթադրվում էր, որ նա չի կարող մասնակցել չեխերի հետ խաղին։  

Միաժամանակ «Նովոստի–Արմենիա» գործակալության կողմից` Օզբիլիսի դաշտ դուրս գալու հավանականության տոկոսային հարաբերակցության վերաբերյալ հարցին Մինասյանը պատասխանեց. «հավանականությունը բարձր է»։

Հավաքականի մարզիչն ավելացրեց, որ ամեն դեպքում Օզբիլիսը ողջ խաղի ընթացքում չի խաղա, և նրան կփոխարինի կամ Էդգար Մանուչարյանը, կամ հենց Օզբիլիսը կփոխարինի Մանուչարյանին։

Ըստ Մինասյանի` նա արդեն 11 դիրքերից կողմնորոշվել է 10–ի հարցում, և դեռ հարցականի տակ է մնում միայն Օզբիլիսի դիրքը։

Հայաստանի և Չեխիայի հավաքականների միջև հանդիպումը տեղի կունենա մարտի 26–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։
ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 84–րդ տեղը, իսկ Չեխիայի թիմը տեղաբաշխվել է 27–րդ դիրքում։
Հայաստանի հավաքականն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ ընտրական փուլի B խմբում է։

Իտալիայի հավաքականը չորս խաղերից հետո հավաքել է 10 միավոր և գլխավորում է B խումբը։ Բուլղարացիները երեք խաղից հետո 6 միավոր ունեն։ Այնուհետև չեխերն են` երեք խաղից հետո հինգ միավորով։ Հայկական թիմի ակտիվում երեք խաղից հետո 3 միավոր է։ Դանիացիները նույնպես երեք խաղից հետո 3 միավոր ունեն։ Մալթայի հավաքականի արդյունքը զրո է։ -0-