Օզբիլիսը ծնկի երկրորդ վիրահատությանը ենթարկվեց
16.09.2014,
11:51
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկուշաբթի Հռոմում ծնկի երկրորդ պլանային վիրահատությանը ենթարկվեց, հաղորդվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկուշաբթի Հռոմում ծնկի երկրորդ պլանային վիրահատությանը ենթարկվեց, հաղորդվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում։
Վիրահատությանը ներկա էին «Սպարտակի» մարզչական շտաբի ներկայացուցիչները, որոնք այժմ համաձայնեցնում են ֆուտբոլիստի հետագա վերականգնման ծրագիրը։ Սեպտեմբերի վերջին, երբ կարերը կհանվեն, Օզբիլիսը կվերադառնա Մոսկվա, որտեղ Տարասովկա բազայում վերականգնման միջոցառումներ կանցնի։
«Դա ծրագրված բուժման երկրորդ փուլն էր։ Վիրահատությունը, որն իրականացրեց պրոֆեսոր Մարիանին, ավարտվել է Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ի և հաջող է անցել», - հայտնել է «Սպարտակի» բժշկական բաժնի ղեկավար Միխայիլ Վարդապետովը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Սպարտակը», որը Ռուսաստանի առաջնության յոթ տուրերում 15 միավոր է հավաքել, հաջորդ խաղը կանցկացնի սեփական դաշտում Գռոզնու «Թերեքի» հետ։--0--