Օզբիլիսը հավանաբար բաց կթողնի այս խաղաշրջանը
08.07.2014,
12:39
Հայաստանի հավքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հավանաբար բաց կթողնի այս խաղաշրջանը, հայտնել է «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հավանաբար բաց կթողնի այս խաղաշրջանը, հայտնել է «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։
«Կիսապաշտպանը վերականգնվում է, բայց չեմ կարծում, թե կտեսնենք նրան այս խաղաշրջանում։ Օզբիլիսը կվերադառնա 8-9 ամսից»,– ասել է Ասխաբաձեն «ՍՊՈՐՏ–ԷՔՍՊՐԵՍ»–ի հետ զրույցում։
Նա ավելացրել է, որ Օզբիլիսը շատ էր անհանգստանում վնասվածքի պատճառով, քանի որ ցանկանում էր ամրապնդվել կազմում, ցույց տալ այն ամենը, ինչին ընդունակ է, սակայն ֆուտբոլում ոչ ոք ապահովագրված չէ ծանր վնասվածքներից։
Ասխաբաձեն մեկնաբանել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերականգնումը վնասվածքից հետո` նշելով, որ վերականգնման կուրս է անցնում Տարասովկայի բազայում, կատարում է անհրաժեշտ բոլոր պրոցեդուրաները։
«Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի։ Փառք Աստծուն, բժիշկների, նախևառաջ, վիրահատությունը կատարած վիրաբույժի եզրակացությամբ, վիճակն այդքան էլ բարդ չէ, որքան կարող էր լինել։ Կարծում եմ` երկու ամսում հարձակվողը կվերկանգնվի և շարք կվերադառնա։ Այստեղ ամեն ինչ կախված է հենց Մովսիսյանից, թե ինչ ձգտումներով կվերականգնվի։ Իսկ մենք մեր կողմից կստեղծենք բոլոր պայմանները»,– ասել է նա։
Օզբիլիսը ձախ ծնկի առաջնային խաչաձև հանգույցի պատռվածք է ստացել Ալժիրի հետ մայիսի 31–ի ընկերական խաղում։
Հունիսի 11–ին նրան վիրահատել են «Վիլլա Ստյուարտ» հռոմեական կլինիկայում։ Ինչպես հայտնել է «Սպարտակի» բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը, վիրահատությունն անցել է ծրագրին համապատասխան և առանց տեխնիկական բարդությունների։ Երկրորդ վիրահատության ժամկետները կորոշվեն երկու ամիս անց` ռենտգեն հետազոտությունից հետո։ -0-