Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Երևանի «Փյունիկը» յոթերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը

08.05.2014, 10:34
Երևանի «Փյունիկը»  յոթերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը` չորեքշաբթի տեղի ունեցած եզրափակչում պարտության մատնելով Կապանի «Գանձասարին»։
Երևանի «Փյունիկը» յոթերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանի «Փյունիկը»  յոթերորդ անգամ նվաճել է Հայաստանի ֆուտբոլի գավաթը` չորեքշաբթի տեղի ունեցած եզրափակչում պարտության մատնելով Կապանի «Գանձասարին»։

Հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Հանրապետական մարզադաշտում

Առաջին խաղակեսում մրցավարի ավելացրած ժամանակում հաշիվը բացել է «Փյունիկի» և Հայաստանի հավաքական պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Խաղի 60–րդ րոպեին «Փյունիկի» հարձակվող Սարգիս Բալոյանը կրկնապատկել է հաշիվը։ Երկու րոպե անց «Գանձասարի» հարձակվող Նարեկ Բեգլարյանը գոլի հեղինակ է դարձել։

«Փյունիկը» հայկական ամենատիտղոսավոր ակումբներից է։ Նա 13 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և 8 անգամ նվաճել է երկրի սուպերգավաթը։

«Գանձասարի» նվաճումներն ավելի համեստ են։ Ակումբը Հայաստանի առաջնության եռակի բրոնզե չեմպիոն է։–0–