Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Քննարկվել են Հայաստանի և Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

24.02.2026, 18:35
Քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները
Քննարկվել են Հայաստանի և Formula 1-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին ընդունել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l'Automobile, FIA) սպորտի գծով գլխավոր քարտուղար Վալերիո Իաքիցցի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև (այդ թվում՝ Formula 1-ի) համագործակցության զարգացման հեռանկարները՝ ուղղված մոտոսպորտի ոլորտում արդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք իրացմանը, միջազգային միջոցառումների կազմակերպման միջոցով զբոսաշրջային հոսքերի խթանմանը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանն ու միջազգային դիրքավորման ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը՝ ընդգծելով միջազգային գործընկերության խորացման, մասնավոր հատվածի ակտիվ ներգրավման և ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման կարևորությունը։

Նա վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնություններին և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առաջարկները։