Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՌԴ–ի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշների ցուցակում «Սպարտակն» առաջ է անցել «Զենիթից»

17.12.2012, 19:20
PricewaterhouseCoopers աուդիտորական–խորհրդատվական ընկերությունների միջազգային ցանցի կողմից անցկացված հետազոտության արդյունքներով` Մոսկվայի «Սպարտակը» գերազանցում է Պետերբուրգի «Զենիթին» Ռուսաստանի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշների ցուցակում, ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ–ի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշների ցուցակում «Սպարտակն» առաջ է անցել «Զենիթից»
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. PricewaterhouseCoopers աուդիտորական–խորհրդատվական ընկերությունների միջազգային ցանցի կողմից անցկացված հետազոտության արդյունքներով` Մոսկվայի «Սպարտակը» գերազանցում է Պետերբուրգի «Զենիթին» Ռուսաստանի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշների ցուցակում, ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Խորհրդատուների եզրակացությամբ, 2012 թվականի հունիսի 30–ի դրությամբ Մոսկվայի ֆուտբոլային  ակումբի բրենդի արժեքը կազմել է 60.8 միլիոն եվրո, ինչը գերազանցում է ռուսական և ուկրաինական այլ ակումբների ապրանքանիշների արժեքները։ Այսպես, «Զենիթը» գնահատվել է 56 միլիոն եվրո, «ՑՍԿԱ»–ն` 32, Դոնեցկի «Շախտյորը»` 23, Կազանի «Ռուբինը»` 17, Կիևի «Դինամոն»` 9.2։

««Սպարտակ–Մոսկվա» ՖԱ ապրանքանիշի արժեքը հաշվի է առնում երկրպագուների բազայի ավելացման և եկամուտների աճի զգալի ներուժը` երկրպագուներին նոր ծառայությունների մատուցման և նոր մարզադաշտում հարմարավետության բարձրացման հաշվին»,– ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ակումբի ապրանքանիշի արժեքը վերլուծելու համար PwC խորհրդատուները մշակել են մանրակրկիտ ֆինանսական մոդել, որի հիման վրա «Սպարտակի» ղեկավարությունը կկարողանա արդյունավետ կերպով իրականացնել երկարաժամկետ նախագծում և հետևել բաժնետերերի սահմանած ռազմավարության իրագործմանը։ Ֆինանսական մոդելը մշակելիս խորհրդատուները հենվել են ներքին փաստացի և կանխատեսային տեղեկատվության, ինչպես նաև PwC ընկերությունների ցանցի միջազգային փորձի վրա։ -0-