Սարգսյանը հուսով է, որ հայ մարզիկները պատվով կկատարեն Օլիմպիադայում իրենց առջև դրված խնդիրները
01.08.2012,
13:17
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Նախագահը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Սարգսյանի, մարզիկներն առաջին հերթին իրենք են իրենց առջև այդ խնդիրը դրել՝ լավ հասկանալով, որ օլիմպիադայում հաջողության հասնելը որքան էլ դժվար, բայց հնարավոր է:
Ամենակարևորը, Նախագահի խոսքով, այն է, որ մեր մարզիկները կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները՝ անկաշկանդ և ամբողջովին կենտրոնացած:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի մարզիկների հաջողությունները յուրատեսակ սխրանք են, որը նրանք պետք է ձգտեն կատարել՝ մեր ժողովրդին պարգևելով ուրախության և հպարտության պահեր, այդպիսով նաև Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի դարձնելով աշխարհում:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մինչև լոնդոնյան օլիմպիադան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արել է ամեն հնարավորը, որպեսզի մեր մարզիկները պատրաստ լինեն այսօրվա մրցելույթներին:
Լոնդոնի Օլիմպիադային Հայաստանը ներկայացնում են սպորտի տասը տեսակի 25 մարզիկներ: -0-