Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը գերում է բրիտանացիներին․ Express–ը խորհուրդ է տալիս երկիրը սուրբծննդյան հանգստի համար

17.12.2024, 14:39
Բրիտանական Express հրատարակությունը Հայաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար ճամփորդական հիանալի վայր, հատկապես Սուրբծննդյան շրջանում
Հայաստանը գերում է բրիտանացիներին․ Express–ը խորհուրդ է տալիս երկիրը սուրբծննդյան հանգստի համար

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Բրիտանական Express հրատարակությունը Հայաստանն անվանել է Մեծ Բրիտանիայի բնակիչների համար ճամփորդական հիանալի վայր, հատկապես Սուրբծննդյան շրջանում։

«Այս երկիրը մեծ ժողովրդականություն է վայելում: Այն ոչ շատ զբոսաշրջիկներ են այցելում, ուստի հիմա այցելելու ժամանակն է: Հայաստանը հայտնի է իր հարուստ պատմությամբ, մշակույթով և բնական գեղեցկությամբ: 2025 թվականին այն ճանաչվել է այցելության համար աշխարհի 10 լավագույն վայրերից մեկը Lonely Planet-ի կողմից»,- ասվում է հոդվածում։

Ծով ելք չունեցող այս երկիրը գտնվում է Կովկասի լեռնաշղթայի հարավում (Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հարավ-արևելյան շրջան) և սահմանակից է Վրաստանին, Ադրբեջանին, Իրանին և Թուրքիային: Երկիրն ունի մի շարք տպավորիչ տեսարժան վայրեր՝ պատմական հուշարձաններից մինչև անհավանական ճարտարապետություն և խնամված այգիներ։ Այնտեղ գտնվող անհավանական խաղողի այգիներից մեկում կարելի է ըմպել մեկ գավաթ հիհանալի գինի:

Այցելելու ամենատարածված վայրերից է ժայռափոր Գեղարդի վանքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, նշում է հրատարակությունը։