Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

Հայաստան օգոստոսին այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ հասնելով 300 հազարի

19.09.2024, 10:39
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից (մասնաբաժինը` 43,2%), ինչպես նաև Վրաստանից (11,9%) և Իրանից (7,5%)
Հայաստան օգոստոսին այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է՝ հասնելով 300 հազարի

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել 300 919 զբոսաշրջիկ՝ 2023 թվականի օգոստոսի 328 486-ի դիմաց, հայտնում է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն։

Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից (մասնաբաժինը` 43,2%), ինչպես նաև Վրաստանից (11,9%) և Իրանից (7,5%)։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կազմել է 946. 162-ը՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 1 007 346-ի դիմաց, գրանցվել է 6.1%–ի նվազում։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր իրականացնելու մասին, որը նախատեսում է 20 զբոսաշրջային կլաստերների ստեղծում և խթանում։