Рейтинг@Mail.ru
USD
367.97
EUR
426.7
RUB
5.1616
GEL
137.7
2026 թ. մայիսի 22, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

«Ռոսպոտրեբնադզորը» լիովին կասեցրել է հայկական «Ջերմուկի» ներկրումը Ռուսաստան

Այսօր, 20:45
«Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը ՌԴ Ռոսպոտրեբնադզորը կրկին կասեցրել է
«Ռոսպոտրեբնադզորը» լիովին կասեցրել է հայկական «Ջերմուկի» ներկրումը Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/ԱՌԿԱ/․ «Ռոսպոտրեբնադզորը» լիովին կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

Գործակալությունը բացատրել է, որ արտադրանքը չի համապատասխանում պիտակի վրա մակնշվածին, ինչը «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» ԵԱՏՄ պահանջների խախտում է։

Արտադրանքի բուժիչ հատկությունների խեղումը կարող է հանգեցնել առողջության վատթարացման: Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից ՌԴ բուսական և կենդանական ծագման արտադրանքի (մասնավորապես՝ ծաղիկների և ձկան) ներկրման սահմանափակման, ինչպես նաև հայկական մրգերի և բանջարեղենի նկատմամբ դժգոհությունների մասին։

Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով հանրապետություն է ժամանել «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակությունը՝ համատեղ ստուգումներ անցկացնելու համար։