Рейтинг@Mail.ru
USD
367.47
EUR
419.65
RUB
4.7311
GEL
139.2
2026 թ. հուլիսի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Շուրջ 10 մլն դոլար՝ Եղեգիսի կիրճում զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու համար

06.05.2026, 17:16
Եղեգիսի կիրճում կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով, ասել է նախարարը
Շուրջ 10 մլն դոլար՝ Եղեգիսի կիրճում զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Եղեգիսի կիրճում կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։

Այս մասին Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում հայտնել է  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ ներդրումների նպատակն է տարածքը դարձնել  Հայաստանի կարևորագույն և գեղեցիկ զբոսաշրջային հանգույցներից մեկը, որպեսզի այն զբոսաշրջիկների, ներդրողների և բնակիչների համար դառնա շատ ավելի հարմարավետ և շատ ավելի եկամտաբեր։

«Այս հատվածում կառուցելու ենք ճանապարհ, որը կմոտեցնի պատմամշակութային վայրերին, մասնավորապես՝ Զորաց եկեղեցուն։ Մեկ այլ հատվածում՝ Սմբատաբերդի հետևի մասից՝  Արտաբույնքից, մտադիր ենք կառուցել ճոպանուղի», - ասել է Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ առկա են էլեկտրականության և ջրի հետ կապված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ նույնպես կիրականացվեն ներդրումներ։

«Եղեգիսի կիրճը պետք է դառնա ու վստահաբար կդառնա շատ կարևոր և զբոսաշրջիկներով լեցուն մի վայր», - նշել է Պապոյանը։