2024թ․–ի վերջին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կարող է հասնել 2 միլիոնի․ Զբոսաշրջության կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2024թ․–ի վերջին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կարող է հասնել 2 միլիոնի, կարծում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը
«2024թ․–ի հոկտեմբերի վերջին գրանված տվյալներով՝ Հայաստան է այցելել 1,95 միլիոն զբոսաշրջիկ։ Ենթադրում եմ, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այս ցուցանիշը կհասնի 2 միլիոնի։ Չափազանց հավակնոտ չհնչելու համար՝ մենք իսկապես կցանկանայինք բարելավել այս ցուցանիշը 20%-ով», – հայտարարեց Գևորգյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, շեշտը դրվելու է ոչ հայկական, օտարերկրյա ագրեսիվ մարքեթինգի վրա՝ Հայաստանի տեսանելիությունն ու հասանելիությունը մեծացնելու համար, մասնավորապես այն ուղղություններով, որտեղ արդեն իսկ գործում են ուղիղ չվերթեր։
«Հայաստանի և ԱՄԷ-ի միջև օրական երեք չվերթ է իրականացվում։ Ակնկալում ենք, որ նույն ինքնաթիռներով Հայաստան կժամանեն նաև այդ երկրի քաղաքացիները», – նշեց Գևորգյանը։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 1,92 մլն զբոսաշրջիկ՝ 5,8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան են ժամանել Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%), Իրանից (7%), ինչպես նաև ԱՄՆ-ից (3%) և Հնդկաստանից (2%)։
Ամբողջական հարցազրույցին կարելի է ծանոթանալ այս հղումով։