2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել ավելի քան 907 հազ. զբոսաշրջիկ
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/ԱՌԿԱ/. 2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 180,718։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։
Նշենք, որ 2025 թ.-ի հունիսը երկրորդ ամիսն է 2024 թ.-ի հունվարից հետո (այս տարվա մայիսից հետո), որի ընթացքում գրանցվել է Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ։
Համաձայն կոմիտեի տվյալների, տարվա սկզբից 6 ամիսների ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 907.13 հազարը՝ 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսների՝ 946.1 հազարի դիմաց։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2024 թ.-ին կրճատվել է 4.7%-ով՝ կազմելով 2 մլն 208 հազար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծության համաձայն՝ զբոսաշրջային հոսքերի նվազումը հիմնականում պայմանավորված է առաջին հերթին, ՌԴ-ից այցելուների թվի կրճատմամբ, որոնք էլ կազմում են զբոսաշրջային ներհոսքի ամենամեծ մասը (երկիր բոլոր մուտքերի ընդհանուր թվի 42.5%-ը՝ 2023 թ.-ի 49.1%-ի դիմաց)։