Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի բնակիչները 2016 թ.–ին հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում

16.02.2016, 19:35
Հայաստանի քաղաքացիները 2016 թ.–ին հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում։
Հայաստանի բնակիչները 2016 թ.–ին հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիները 2016 թ.–ին հնարավորություն կունենան հանգստանալ Կանարյան կղզիներում, երեքշաբթի լրագրողներին ասաց Ներգնա տուր օպերատորների միության խորհրդի անդամ Վլադիմիր Գևորգյանը։

Նրա խոսքով` նախնական բանակցություններ են իրականացվել տուրօպերատորների և հյուրանոցային համալիրների հետ, և սպասվում է, որ ամռանը` հուլիս–օգոստոսին, Հայաստանից չարտերային չվերթեր կկազմակերպվեն դեպի Լաս Պալմաս քաղաքը։ 

Գևորգյանը նշեց, որ սա հայ զբոսաշրջիկների համար նոր ուղղություն կլինի, միաժամանակ թռիչքը կտևի ընդամենը մոտ 6–7 ժամ, ինչը մի փոքր ավել է Իսպանիայի ափամերձ քաղաքների թռիչքներից։ 

«Միակ խնդիրը տուրի համեմատաբար բարձր արժեքն է` հաշվի առնելով թռիչքի ծախսերը, սակայն գնային որոշակի տատանման հնարավորություն կա», – ասաց Գևորգյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, all inclusive տարբերակը 7–10 օրով երկու անձի համար (այդ թվում` ավիաթռիչքն ու բնակությունը 5 աստղանի հյուրանոցում) կկազմի մոտ 2500 եվրո։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով` հայերը հիմնականում փորձում են իրենց ամառային արձակուրդն անցկացնել ծովափնյա հանգստավայրերում` հեռավոր արտասահմանի երկրներից նախընտրելով Հորդանանի, Եգիպտոսի, Շրի Լանկայի, Իսպանիայի հանգստավայրերը։ –0–