Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՌԴ-ի 3 քաղաքներից Երևան նոր թռիչքներ կիրականցվեն

18.12.2019, 12:28

ՌԴ-ի 3 քաղաքներից Երևան նոր թռիչքներ կիրականցվեն 

ՌԴ-ի 3 քաղաքներից Երևան նոր թռիչքներ կիրականցվեն

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսական Կրասնոյարսկ քաղաքի «Իկար» ավիաընկերությունը (ապրանքանշանը` Pegas Fly) Ռուսաստանի 3 քաղաքներից Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու թույլտվություն է ստացել, այս մասին գրում է Ինտերֆակս-Ռոսսիան:

Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության համաձայն, ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ կատարել Ռուսաստանի Ստավրոպոլ և Ուֆա քաղաքներից շաբաթական 2 անգամ և Սիմֆերոպոլից` շաբաթական 7 անգամ:

«Իկար Ավիաընկերություն» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ի հուլիսին: «ՍՊԱՐԿ-Ինտերֆակս» վերլուծական համակարգի տվյալներով, ձեռնարկությունը ռուս ձեռնարկատեր Վանդա Բուկրեյի 100%-անոց սեփականությունն է: Pegas Fly-ը տեղակայված է Կրասնոյարսկ քաղաքի օդանավակայանում, ունի մասնաճյուղեր Մոսկվայում, Խաբարովսկում, ինչպես նաև ներկայացուցչություն Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Ավիաընկերության պարկը բաղկացած է հինգ  Boeing-767-300, երկու Boeing-737-800, երկու Boeing 737-900 և վեց Embraer-190-100 օդանավերից:-0-