Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արցախը մասնակցել է Լոնդոնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

11.11.2013, 18:13
Արցախը հերթական անգամ մասնակցեց Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային իրադարձություններից մեկին` «World Travel Market London-2013» զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տևեց նոյեմբերի 4-ից 7-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կայքը։
Արցախը մասնակցել է Լոնդոնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Արցախը հերթական անգամ մասնակցեց Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային իրադարձություններից մեկին` «World Travel Market London-2013» զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տևեց նոյեմբերի 4-ից 7-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կայքը։

Հաղորդագրության համաձայն, Արցախի տաղավարը ձևավորված էր ուրույն տեսքով և մեծ գրավչություն էր առաջացնում ինչպես զբոսաշրջային ոլորտի մասնագետների, այնպես էլ ցուցահանդեսի սովորական հաճախորդների մոտ:

Տաղավարում ներկայացված էր Արցախի զբոսաշրջային ռեսուրսների մասին գրականությունը, որը մեծ քանակությամբ բաժանվեց տաղավար հաճախողներին:

Արցախի տաղավար այցելողների որոշակի հատվածը նաև գործնական հետաքրքրություն էր ցուցաբերում ԼՂՀ նկատմամբ:

«World Travel Market»-ը զբոսաշրջային արդյունաբերության առաջատար իրադարձություններից է: Այն բացառիկ հնարավորություն է ընձեռնում գործարար համագործակցության, բանակցությունների կազմակերպման, տվյալ երկրի կամ տարածաշրջանի մասին տեղեկացվածության բարձրացման համար: Այս տարի գրեթե 49 000 զբոսաշրջության ոլորտի մասնագետ է մասնակցել ցուցահանդեսին 197 երկրից և տարածաշրջաններից:-0-