ՀՀ–ում քննարկվել են Wizz Air Group–ը զարգացման ծրագրերը, դեպի Հայաստան չվերթերի ավելացման հնարավորությունները
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման ծրագրերը, նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air Group ընկերության ակտիվ համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Գերմանիայում, Իտալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը։
Բացի այդ, Wizz Air-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել են ճանաչողական այցեր, և Հայաստանը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների։