«Աերոֆլոտը» կրկին կգործարկի Կրասնոդար–Երևան չվերթերը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը նախատեսում է սեպտեմբերի վերջից չվերթեր իրականացնել Կրասնոդարի օդանավակայանից դեպի Երևան, Ստամբուլ և Դուբայ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիափոխադրողի գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրովսկուն։
«Աերոֆլոտը» նախատեսում է վերականգնել Կրասնոդարից միջազգային չվերթերի ծրագիրը», - նշել է Ալեքսանդրովսկին ճեպազրույցի ժամանակ։
Կրասնոդարի օդանավակայանը փակվել էր Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո: Կրասնոդարի օդանավակայանը 2022 թվականից ի վեր անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաթիռներ չի ընդունել: Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնեց օդանավակայանի գործունեության վերսկսման մասին: