Հայաստանի Տաթևի վանքը մինչև 2017թ.–նն ամբողջովին կվերականգնվի
28.09.2012,
18:16
Միջնադարում կառուցված Տաթևի վանքի վերականգնման աշխատանքներն ամբողջովին կավարտվեն մինչև 2017թ.–ը, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» (RVVZ) հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջնադարում կառուցված Տաթևի վանքի վերականգնման աշխատանքներն ամբողջովին կավարտվեն մինչև 2017թ.–ը, ուրբաթ ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» (RVVZ) հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։
Վանքի վերականգնման գաղափարն իրականություն է դառնում RVVZ հիմնադրամի հովանու ներքո։
Մելքոնյանը տեղեկացրեց, որ RVVZ–ն և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն արդեն 250 հազար դոլարի պայմանագիր են ստորագրել` վանքի վերականգնման նախագծի ստեղծման համար։
Ըստ նրա, վերականգնման աշխատանքներով կզբաղվի այն ընկերությունը, որին հավանություն կտա Հայ Առաքելական Եկեղեցին։
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել՝ ձեռագրատնով, արհեստանոցով, գրադարանով և ամենահայտնի համալսարաններից մեկով։—0—