Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 29, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-8

Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 հեղինակավոր մրցանակին

16.10.2025, 11:21
Հայաստանը World Travel Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում առաջադրվել է, որպես Աշխարհի Առաջատար Մշակութային Ժառանգության Ուղղություն (World’s Leading Heritage Destination 2025)
Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 հեղինակավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը World Travel Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում առաջադրվել է, որպես Աշխարհի Առաջատար Մշակութային Ժառանգության Ուղղություն (World’s Leading Heritage Destination 2025), հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

«Այս նշանակալի առաջադրումը բարձր գնահատական է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին և դարավոր ավանդույթներին, որոնք շարունակում են ոգեշնչել աշխարհի հազարավոր զբոսաշրջիկներին», – նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։ 

Քվեարկությունը բաց է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 26-ը։ 

Զբոսաշրջության կոմիտեից կոչ են անում քվեարկել Հայաստանի օգտին և աջակցել Հայաստանին այս կարևոր միջազգային ճանաչումը ստանալու գործում։ 

Քվեարկել կարելի է հետևյալ հղումով։