ՀԿԵ-ն իր ուղևորների համար ուղևորություններ է կազմակերպում դեպի Վրաստան
24.02.2015,
13:02
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունը ուղևորներին առաջարկում է նոր ծառայություն և կազմակերպում է մեկօրյա և եռօրյա ուղևորություններ դեպի Վրաստան:
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունը ուղևորներին առաջարկում է նոր ծառայություն և կազմակերպում է մեկօրյա և եռօրյա ուղևորություններ դեպի Վրաստան:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, այժմ բոլոր ցանկացողները կարող են զբոսնել վրացական քաղաքների գեղեցիկ փողոցներով, ըմպել իսկական վրացական գինի, համտեսել խաչապուրի, այցելել Վրաստանի մշակութային և գեղատեսիլ վայրեր:
Ընկերությունը կազմակերպում է ինչպես խմբային (14-17 հոգու համար), այնպես էլ ջիպ-տուրեր (4-6 հոգու համար):
Զբոսաշրջիկները պետք է մեկնեն Երևանից Թբիլիսի «ՀԿԵ» ՓԲԸ-ի միջազգային գնացքով ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին, վերադառնան ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ուղևորությունն անցնում է գնացքների հարմարավետ կուպեներում՝ անվճար Wi Fi կապով:
Զբոսաշրջիկները կայցելեն մասնավորապես Թբիլիսիի, Կուտաիսիի, Զուգդիդիի, Բորժոմի, Կախեթիի, Սվանեթիի, Մեգրելիի տեսարժան վայրերը:
Այսպիսով՝ մատուցվող ծառայությունների ընդլայնման և նոր ուղևորների ներգրավման քաղաքականության շրջանակում «ՀԿԵ» ՓԲԸ-ն մշակում է ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող տուրիստական գործակալությունների հետ համագործակցության նոր մոդել: Արդեն սկսվել է Երևանի և Թբիլիսիի զբոսաշրջային գործակալությունների հետ համապատասխան պայմանագրերի ստորագրման գործընթացը:
Արդեն իսկ կայացել է առաջին ուղևորությունը: Նոր ծառայության որակը և հարմարավետությունը ստուգեցին ՀԿԵ-ի ծառայությունների և բաժինների պետերը: Ուղևորությունն անցել է բավականին հաջող՝ ապացուցելով, որ հարմարավետության, անվտանգության չափանիշները, ինչպես նաև ուղևորության ծրագիրը համապատասխանում է ամենաբարձր չափորոշիչներին:
Լրացուցիչ տեղեկություններին և տուրերի ծրագրերին կարելի է ծանոթանալ ՀԿԵ պաշտոնական էջում (www.ukzhd.am), «Ուղևորափոխադրումներ» բաժնում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով:-0–