Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում բացվել է «Նացիոնալ» բուտիկ–հյուրանոցը

24.12.2012, 20:33
«Նացիոնալ» բուտիկ–հյուրանոցի բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Երևանում բացվել է «Նացիոնալ» բուտիկ–հյուրանոցը
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Երևանում երկուշաբթի նոր բուտիկ–հյուրանոց է բացվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Նացիոնալ» բուտիկ–հյուրանոցի բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հյուրանոցն ունի 57 համար։ Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն աուդիովիզուալ սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: -0-